Ջերմուկ ավանդազրույց

Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը` Ջերմուկը:
Քաղաքի  տարածքում  գտնվող  հնագույն ամրոցի և 8-րդ  դարի  եկեղեցու ավերակներն  ու մնացորդները  խոսում են  այն մասին, որ  հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը  գույություն է ունեցել է  շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի  համաձայն, շատ վաղուց, երբ  մարդու ապրուստի  հիմնական  միջոցը  որսորդությունն էր, այս կուսական անտառները  լիքն էին  ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա մի անգամ  փորձառու  որսորդը  նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը  հավաքած, սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ,  ոտքերը  հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և…..հրաշք՝ ջրից դուրս  է գալիս  բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է  հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի  գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի  սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Оставьте комментарий