Շապիկների ներկում բատիկի հանգույցի տեխնիկաներով

IMG_5388   20180606_114222 20161015_111745

«Շապիկների ներկում բատիկի հանգույցի տեխնիկաներով» 

Նախագիծն իրականացվում է նախակրթարանների 2-4 տարեկանների, 5-6 տարեկանների խմբերի և մեկամյա ուսուցման սովորողների հետ: Նախագծի շրջանակներում ստեղծվելու են շապիկներ՝ ներկված հանգույցի տարբեր տեխնիկաներով:

Նպատակը՝

Նախագծի ընթացքում նախակրթարանի 2-4 տարեկանների, 5-6 տարեկանների խմբերը և մեկամյա ուսուցման սովորողները ստեծում են բատիկի հանգույցի տեխնիկաներով շապիկներ, որ պետք է հագնեն տարբեր միջփցառումների ժամանակ: Ուսանողները իրենց փորձն են փոխանցում իրենց կրտսեր ընկերներին, օգնում են աշխատել գործվածքի, ներկերի և գույների հետ:

 Նախնական որոշակի հմտություններ՝

Իմանա գույների համադրությունը: Կարողանա աշխատի ներկերի հետ:

Խնդիրներ՝

Շապիկի ներկում:

Աշխատանքի նկարագրությունը՝

Մեկամյա խմբի սովորողների օգնությամբ 2-4 և 5-6 տարեկանները ներկում են շապիկները օգտագործելով հանգույցի տարբեր տեխնիկաներ: Յուրաքանչյուր սովորող իր հմտություններն է փոխանցում  կրտսեր ընկերոջը: Ներկում են կտորի ներկով բաց երանգների շապիկները :

Արդյունքը՝

 Արդյունքում փոքրերը մեծերի օգնությամբ ստեղծում են գունեղ և գեղեցիկ շապիկներ: 2-4 և 5-6 տարեկանները իրենց պատկերացմամբ ներկում են և ճանաչում գույները